Քարանձավից դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի. Ալեն Սիմոնյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Դե ինչ, խուճապի մեջ ՔՊ-ին մեղադրող լրատվամիջոցները գնացել են իրենց սեփականատիրոջ մոտ հարցազրույց վերցնեն: Նա դուրս է եկել իր քարանձավից, որովհետև պոչը տրորվել է, դուրս է եկել պաշտպանվի, արդարանա, որ ինքը Հայաստանի Ռոբերտ Քոչարյանը չի, որ մարդասպան չի, որ թալանչի չի, 100.000.000 դոլարը ու մնացած գույքերը օրինական Ղարաբաղից բերած փողեր են, և այլն, և այլն: Դուրս է եկել, որ ատելություն սփռի, դեմքի մուսկուլներով խաղա, ուժ ցույց տա, համ էլ իր ԱԺ աջարակիցներին պաշտպանի: Բայց վախեցած օտարը նույնիսկ չի համարձակվել բաց ասուլիս անել, ուղիղ ասուլիս անել, կանչել է կառավարելի լրատվամիջոցներին, մոնտաժի ենթարկելու հնարավորությունն է պահել:


Ինքն իրեն է հարցազրույց տվել, կարճ ասած: 


Արի, արիի՜, դուրս արի, մենք քեզ վաղուց էինք սպասում: