Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին, երկար սպասված վճիռը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին, երկար սպասված վճիռը:


Վճռի համաձայն՝ Սերժ Սարգսյանի եդբայր Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ, Երևանի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերությության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը: