ԲԴԽ նախագահը՝ երեկ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի մասին

Ես ուզում եմ ասել, որ դատական իշխանությունը և դատավորները գնահատական կտան այդ բոլոր գործողություններին, եթե այդ գործողությունների հետ կապված գործերը հասնեն դատարան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկ ցույցի ժամանակ որքանով էին համաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։


«Վստահ եմ, որ դատավորները և դատական իշխանությունը կտան շատ խիստ և շատ օրինական գնահատականներ։ Եթե նույնիսկ լինեն մեկ-երկու դատական վճիռներ, որոնք չգոհացնեն, վստահ եմ՝ բողոքարկվելու դեպքում դրանք նույնպես կլինեն օրինական, և բոլոր այն քաղաքացիները, անկախ նրանից՝ ինչ քաղաքական դիրքորոշման են կամ ինչ պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ գործողություն են արել, ովքեր խախտել են օրենքի տառը, վստահաբար, դատական իշխանության կողմից կստանան արդարացի վճիռներ և արդարացի պատասխանատվություն»,- նշեց նա։