Բլինքենը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը քննարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


«Հանդիպել ենք Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ և քննարկել Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռք բերման առաջընթացը»,- գրել է Բլինքենը։