ԵՄ-ին ինտեգրվելու հանրաքվեն պետք է արագացնել, պետականության կորստի վտանգ կա․ Էդգար Խաչատրյան

«Մենք այլևս ժամանակ չունենք։ Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ հուշում են, որ սա այլընտրանք չունեցող ճանապարհ է ՀՀ-ի համար։ Նման գաղափարով ձևավորվելու է հանրային պահանջ, ու վերջին քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է արագացնել, հակառակ դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»: Այս մասին ասաց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական 4 ուժերի կողմից առաջ քաշված առաջարկությանը ԵՄ ինտեգրման համար Հայաստանում առաջիկա  ամիսների ընթացքում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։


Խաչատրյանը հարց է բարձրացնում, թե արդյոք ԵՄ-ին ինտեգրվելու հակառակ կարծիք ունեցողները պատրա՞ստ են մի միության մեջ ապրել Բելառուսի հետ, որը պատերազմ  է նախապատրաստել ՀՀ-ի դեմ. «Արդյոք մենք պատրա՞ստ ենք լինել մի միությունում, որը համագործակցում է Հս. Կորեայի հետ, որը մարգինալ պետություն է։ Մենք ի լուր աշխարհի հայտարարել ենք, որ ժողովրդավար պետություն ենք»։


Խաչատրյանը նշեց, որ հնարավոր հանրաքվեի դրական արդյունքը պետք է ամրագրել նաև Սահմանադրության մեջ, բայց հանրաքվեից մի փոքր ուշ։ Նրա խոսքով՝ հանրաքվեն կբարձրացնի ՀՀ անվտանգության մակարդակը. «Ես հավատացած եմ, որ եվրաատլանտյան ճանապարհը ՀՀ անվտանգությանը այլընտանքը չունեցող մեխանիզմ է,  բայց դրան հասնելու համար աշխատանք է պետք»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան