Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։



«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։



Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։



Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։


Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։