Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության
նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում
է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։
Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար
է։