Համապատասխան Ծառուկյանը որոշել է գովազդվել պետության ու մարզիկների հաշվին․ MediaNews

MediaNews-ը գրում է․


Երևանի փողոցներում հայտնվել է  Ծառուկյանի՝ մարզիկների լուսանկարի պաստառը՝ «Մեր թիկունքին ամբողջ հայությունն է» գրությամբ։  Իհարկե, ամբողջ  ազգն է կանգնած մեր մարզիկների թիկունքին, բայց  հարց է ծագում, թե ինչ կապ ունի այստեղ, ինչպես ինքն էր պնդում՝ դոդամանով հաց ուտող համապատասխան Ծառուկյանը։


Իսկ իրականում Ծառուկյանն ընդհանրապես կապ չունի վերջին տարիներին մարզաշխարհի զարգացումների ու ձեռքբերումների հետ։  Պետությունը մարզասրահներ ու մարզադպրոցներ  է կառուցում, մրցաշարեր է անցկացնում, ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում Հայաստանում սպորտի զարգացման համար, ու  չգիտես որտեղից հայտնվում է համապատասխան Ծառուկյանը, ով  որոշում է իրեն վերագրել պետության ձեռքբերումները սպորտի ոլորտում ու  գովազդվել մարզիկների ու նրանց ձեռքբերումների հաշվին։