Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան

 ԼՂ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ,քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.


«Թե բա՝ «հավերժական կռիվ»: Իհարկե՝ ուրիշների զավակների արյան հաշվին: Իրենցը դոլարով միլիոնն է: Ստեփանակերտում լինի, թե՝ Երեւանում: Հետո Գլենդեյլում «հուշեր,, կգրեն եւ կպատմեն, թե որքան միակամ, միասնական, եղբայրաբար հաշտ ու համերաշխ, պայքարի եւ ազատության դրոշը պահելու պատրաստ էր Արցախը, բայց վերջին պահին մնաց մենակ, թիկունքից դավաճանվեց, ամեն ինչ «կորսնցուցինք»: