Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիա է․ ՆԳՆ-ը կոչով դիմում է քաղաքացիներին

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիա է․ ՆԳՆ-ը կոչով դիմում է քաղաքացիներին
Պաշտոնական
18:23, 19 сентябрь 2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։
 
«Հարգելի՛ քաղաքացիներ
 
Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:
 
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:
 
ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ: