Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Պաշտոնական
16:50, 10 июль 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝

1.Հովհաննես Մանուկյանին՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

2.Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա»:

Հավելենք, որ Հովհաննես Մանուկյանը մինչ այդ էլ՝ 2019թ. սեպտեմբերից, զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։