Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահ

Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահ
Պաշտոնական
11:03, 12 июль 2021
Կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

Հավելենք, որ շուրջ 2 տարում  սա Արգիշտի Քյարամյանի արդեն 8-րդ պաշտոնն է։

> 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազ:

> 2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոններ:

> 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

> 2020 թվականի մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Հասցրել է պաշտոնավարել 1 օր։

> 2020 թվականի մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: / Պաշտոնավարել է 1 ամիս, 3 օր։

> 2020 թվականի հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: / Պաշտոնավարել է 3 ամիս։

> ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ / Պաշտոնավարել է շուրջ 2 ամիս։

> ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին որոշմամբ Արգիշտի Քյարամյանն նշանակվել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Պաշտոնավարել է շուրջ 7 ամիս։