Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունը ևս այդ մասին է վկայում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Էյր Արաբիա»-ի ղեկավարներին. Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ավափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ: Հանրապետության նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Շարժայի կառավարչին՝ նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար: