Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր
Պաշտոնական
10:27, 15 июль 2021
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ
վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի
և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր
Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և
վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ վճարողներին ներկայացվել են ՀԴՄ
կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման շրջանառությունների, տարածքների վարձակալության
վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված
աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է
եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների մասով
ռիսկային երևույթներին: Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ
և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ներկայացվել է նաև սեզոնայնության
հետ կապված իրականացվող վարչարարությունը:

Ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջությամբ
հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթավորման հետ կապված խնդիրները և
վերացնել մնացած բոլոր ռիսկային երևույթները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող
հարկային վարչարարության գործիքների կիրառումից:

Հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են
հայտնել շտկել թերացումները: