Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՏՀԱՏՄ կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակում պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում իրականացրած ստուգումների և վերստուգումների վիճակագրություն

ՔՏՀԱՏՄ կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակում պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում իրականացրած ստուգումների և վերստուգումների վիճակագրություն
Պաշտոնական
16:27, 20 июль 2021
2021 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում իրականացրել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 1-ական ստուգում Արմավիրի և Արարատի մարզերում՝ յուրաքանչյուր մարզում 3-ական համայնք և ըստ անհրաժեշտության 1 ստուգում (ընդհանուր՝ 3 ստուգում)։

Ստուգումների արդյունքում կազմվել են 1 տեղեկանք, 6 ակտ և 6 որոշում, որոնցից 5-ը ուղարկվել է
համապատասխան իրավասու մարմիններին։

2021թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 5-ը ներառյալ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին
քաղաքային ու Այգեվան համայնքներում իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված ստուգում՝ ՀՀ
հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ:

Մեծամոր քաղաքային համայնքում՝ ուսումնասիրված փաստաթղթերի և տեղազննությունից հետո ՏՄ-
ն կազմել է տեղեկանք և համայնքի ղեկավարին տվել ցուցում՝ թերությունները ողջամիտ ժամկետներում
վերացնելու վերաբերյալ՝ ելնելով նրանից, որ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման
համապատասխանության նկատմամբ նկարագրված արարքների որակական և քանակական հատկանիշներն
իրենց վտանգավորության բնույթով նվազ կարևորություն ունեն։

Էջմիածին
քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում
պարզվել է, որ առկա է հողամասի նպատակային նշանակության 23, գործառնական նշանակության 7,
հողամասի տրամադրման կարգի 3 խախտում, և հայտնաբերվել է մասնավորեցման ոչ ենթակա 11 հող։

Այգեվան համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում պարզվել է,
որ առկա է հողամասի նպատակային նշանակության 4 և գործառնական նշանակության 5 խախտում։

Մասնավորապես, համայնքային սեփականություն հանդիսացող 27,14 հա ընդհանուր մակերեսով
գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասեր
առանց սահմանված կարգով վարձակալության պայմանագրեր կնքելու (առանց նոտարական վավերացման և
պետական գրանցման) օգտագործվում են 27 քաղաքացիների կողմից:

Արմավիրի մարզում նշանակվել է ընդամենը 500 հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ։

2021թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ իրականացվել է տարեկան ծրագրով
նախատեսված տեսչական ստուգում ՀՀ Արարատի մարզի Արարատ, Մասիս և Արտաշատ քաղաքային
համայնքներում ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության
նկատմամբ։

Ըստ այդմ՝ Արարատ քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և
տեղազննությունից պարզվել է, որ առկա է հողամասի նպատակային նշանակության 9 և գործառնական
նշանակության 11 խախտում։

Մասիս քաղաքային համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության
արդյունքում պարզվել է, որ առկա է հողամասի նպատակային նշանակության 12 և գործառնական
նշանակության 8 խախտում։ 5 հողամասեր վաճառվել են՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր
հատակագիծը, նույնքանն էլ օտարվել՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք
տրամադրելու:

Մասնավորապես, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն
հանդիսացող հողամասը համայնքին է փոխանցվել որպես դրենաժ և համայնքի ղեկավարի որոշմամբ
օտարվել է քաղաքացուն։

Արտաշատ քաղաքային համայնքում ՏՄ-ն պարզել է, որ առկա է հողամասի նպատակային
նշանակության 10 և գործառնական նշանակության 4 խախտում։

6 հողամաս օտարվել է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու,
նույնքան հողամաս օտարվել է համայնքում սահմանված մեկ հողաբաժնի չափից՝ (0,25 հա) պակաս
մակերեսով։ Գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասեր: 6 հողամաս համայնքն օտարել
է որպես ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում չընդգրկված հողամաս, այն դեպքում, երբ դրանք
կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի (բնակավայրերի)
գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 33-Ն որոշման հիմքով՝ իրենցից ներկայացնում են
հասարակական օգտագործման կանաչ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։ Դրանց իրավական
գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու
նպատակով ակտի մեկ օրինակը ներկայացվել է համապատասխան իրավասու մարմին:

Արարատի մարզում նշանակվել է վարչական տույժի ընդհանուր չափը 1.050․000 ՀՀ դրամ է։
Արմավիրի և Արարատի մարզերում նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ։

2021թ․ առաջին եռամսյակում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ժամանակ
հայտնաբերվել է 165 խախտում, որից՝ 44-ը՝ Էջմիածնում, Այգեվանում՝ 36, Արտաշատում՝ 32,
Մասիսում՝ 31, Արարատում՝ 22։

Ըստ անհրաժեշտության ստուգում է իրականացվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում՝ ՀՀ
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից ստացված գրություններում նշված
խնդիրների, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Ստուգման արդյունքում կազմվել են ակտը և Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը։

ՀՀ հողային օրենսդրության պահանջների վերոնշյալ բոլոր խախտումներին իրավական գնահատական
տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով
կազմված ակտերի մեկական օրինակները ներկայացվել են համապատասխան իրավասու մարմին:

Նշենք, որ 2021 թվականի 1-ին եռամսյակում կատարված ստուգումների 33,3 %-ը կատարվել է
ըստ անհրաժեշտության, իսկ 66,7%-ը նախատեսված էր ստուգումների տարեկան ծրագրով։ Ստուգված
բոլոր համայնքներում իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։