Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահի նստավայրը ստացել է Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալի հրաժարականի դիմումները

Նախագահի նստավայրը ստացել է Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալի  հրաժարականի դիմումները
Պաշտոնական
16:51, 20 июль 2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իրավաբան․net-ին նախագահի աշխատակազմից հայտնում են, որ արդեն ստացել են Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը։

Առաջարկ է ստացվել նաև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նա ՊՆ նախարար էր նշանակվել նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 20-ի հրամանագրով։