Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին միջադեպերի կապակցությամբ

Պաշտոնական
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել:
Դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ ասվում է․
Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։