Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան

Արմեն Սարգսյանը հետևել է Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություն մաղթել նրան
Պաշտոնական
17:13, 25 июль 2021
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։

Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։ Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: