Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին

ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Պաշտոնական
18:46, 25 июль 2021
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորժա գյուղի մոտակայքում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան:

Պաշպանության նախարարությունից Civic.am-ին հայտնեցին, որ ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:


Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է եղել: