Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Պաշտոնական
13:40, 26 июль 2021
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։

Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին,  նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և  արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։ 

Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։

Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին  վստահված է համակարգել 
Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և  «Բնապահպանական ծրագրերի իրականացման  գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։