Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանցիների հետ Լաչինում և Մարտունիում փոխհրաձգության մասին լուրերը
Պաշտոնական
Արցախի Պաշտպանության բանակից հաղորդում են․
Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նշենք, որ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ շփման գծում իրավիճակը վերահսկողության տակ է։
«Կրակոցների եւ ինչ-որ արտառոց երևույթների մասին այդ հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում։ Նախորդ օրերի իրավիճակից ոչնչով չի տարբերվում իրավիճակը», - ասաց Ավանեսյանը։