Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին. վարչապետը ցավակցել է Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ

Մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին. վարչապետը ցավակցել է Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ
Պաշտոնական
11:07, 08 ноябрь 2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթևոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության և սեփականության զգացումից:
 
Եվ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետև դա միայն իր տեղն է: Եվ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»,- նշված է գրառման մեջ: