Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Պաշտոնական
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ
Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահի ուղերձում ասված
է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված
է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության
բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի
կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական
հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և
բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»: