Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Օհանյանն ազատվել է ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վահագն Օհանյանն ազատվել է ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Պաշտոնական
13:10, 03 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մուշեղի Օհանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Օհանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հուլիսի 6-ից։