Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ
Պաշտոնական
12:26, 05 август 2021
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ
վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետ
նշանակվելու կապակցությամբ:

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք
հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ
թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ
համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ
Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության,
բարեկեցության և բարգավաճման»։