Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ
Պաշտոնական
12:34, 06 август 2021
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ
վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում
նշանակվելու կապակցությամբ:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք
աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝
բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի
բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։