Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Լարսը բաց է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Լարսը բաց է
Պաշտոնական
22:29, 25 февраль 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 560 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։