Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխում ադրբեջանական կրակոցների հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը․ ՊՆ

Երասխում ադրբեջանական կրակոցների հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը․ ՊՆ
Պաշտոնական
14:52, 06 август 2021
Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։