Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից
Պաշտոնական
17:23, 06 август 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Ստեփան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Ստեփան ԳԵՎՈՐԳՅԱՆը 2020 թվականի հոկտեմբերին ստացել էր գեներալ-մայորի զինվորական կոչում։