Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից
Պաշտոնական
11:29, 07 декабрь 2023
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Կառավարությունը որոշումն ընդունեց։

Նշենք, որ Արարատ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հոկտեմբերի 31-ին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Կոլյա Միքաելյանը։ Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Կոլյա Միքաելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: