Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները
Պաշտոնական
21:19, 17 август 2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը: «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշվում է ՌԴ կառավարության կայքում: