Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան
Պաշտոնական
13:19, 24 август 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

ՀՀ վարչապետը ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու գործում:

«Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- ասաց Փաշինյանը: