Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին
Պաշտոնական
17:52, 26 август 2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի թվիթերյան էջից։

«Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- գրել է նա։