Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած ընդդիմությունը դեմ էր՝ Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Չնայած ընդդիմությունը դեմ էր՝ Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Պաշտոնական
14:34, 27 август 2021
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Վահագն Հովակիմյանի թեկնածությունը, որից հետո հանձնաժողովի անդամները իրենց հետաքրքրող հարցերը տվեցին Վահագն Հովակիմյանին։ Վերջինս նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է։ 

Վահագն Հովակիմյանը ձայների 3 դեմ, 6 կողմ հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ Պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Վահագն Հովակիմյանի թեկնածության դեմ քվեարկեցին ԱԺ «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն ու Աղվան Վարդանյանը, «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Աննա Մկրտչյանը։