Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ
Պաշտոնական
15:30, 27 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի
մահվան մասին:

Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ,
կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ
զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից: Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդն
ու վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում:

Մեր ողջ ժողովուրդը Վլադիլեն Բալյանին որպես մտավորական դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում, որի
ստեղծագործություններով բոլորս ոգեշնչվել ենք:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»: