Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հակոբյանը ընտրվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Վաղարշակ Հակոբյանը ընտրվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Պաշտոնական
11:23, 30 август 2021
Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում 5 կողմ ձայներով հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովի նախագահը «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արմեն Գևորգյանն է։

Երկրորդ քվեարկությունը վերաբերում էր հանձնաժողովի օրակարգը հաստատելուն, ինչը միաձայն՝ 7 ձայնով ընդունվեց։ Հանձնաժողովը իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 13-ից։