Լուսինե Բադալյանն ընտրվեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Պաշտոնական
Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ օրակարգում երկու հարց է՝ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին հարցը և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
Հանձնաժողովի անդամները նախ հաստատեցին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո պետք է ընտրվեր հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նախագահի տեղակալի թեկնածուն մեկն էր՝ Լուսինե Բադալյանը։ Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Լուսինե Բադալյանի թեկնածությանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ընտրվեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Օրակարգը սպառվեց, հանձնաժողովի նիստն ավարտվեց։