Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արեն Մկրտչյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արեն Մկրտչյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Պաշտոնական
11:43, 30 август 2021
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն, հանձնաժողովի աշխատակարգի հաստատում և քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի հաստատում։  

Ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրեց Արեն Մկրտչյանի թեկնածությունը։ Մկրտչյանը 4 կողմ ձայնով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահե Ղալումյանն է։