Ռուստամ Բաքոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու

Պաշտոնական
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Ինչպես հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացնող՝ այդ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրենց խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:
Ներկայացնելով Ռուստամ Բաքոյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը նշեց. «Մեզ համար շատ կարևոր է, որ հենց այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին»:
Նազելի Բաղդասարյանը նկատեց, որ հենց այս հանձնաժողովում են գտնվում ազգային փոքրամասնություններին վերաբերելի հարցերը: