Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Պաշտոնական
11:07, 31 август 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ
Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի և բարեկամության լավ
ավանդույթները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Ղրղզստանի միջև բազմակողմանի
փոխշահավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Չոլպոն-Ատայում ինձ ցուցաբերած ջերմ
ընդունելության համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի շուտով կյանքի կոչել մեր
պայմանավորվածությունները:

Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր
պատասխանատու պաշտոնում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։