Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը
Պաշտոնական
16:00, 31 август 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական
և աշխատանքի տեսչական մարմին։

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների
համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը
և տարածքային կենտրոնների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած
բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ առկա խնդիրները լուծելու և
նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։