Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտոնական
11:21, 01 сентябрь 2021
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։

Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։

Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։

Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»: