Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
Պաշտոնական
13:49, 01 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ
Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի
բարգավաճմանը:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան
համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, քաջառողջություն, երջանկություն, իսկ
Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։