Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Պաշտոնական
11:45, 07 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության
նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ իմ
ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:

Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են
հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր
բովանդակությամբ կհագեցնենք մեր երկկողմ օրակարգն ու բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն
ու Բրազիլիան:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։