Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ից արտաքսված Վանիկ Չալոյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական

ՀՅԴ-ից արտաքսված Վանիկ Չալոյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական
Պաշտոնական
16:40, 07 сентябрь 2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 7-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վանիկ Չալոյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական»։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերին Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին և Անուշ Հովհաննիսյանին։ Նրանք արտաքսվել էին ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Դաշնակցությունում արտաքսելն ամենախիստ պատիժն է՝ արտաքսվածներն այլևս վերադառնալու շանս չունեն։ Վերոնշյալ երիտասարդներն արտաքսվել էին իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ և անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց և Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։

Խնդիրը ՀՅԴ երիտասարդների կազմակերպած նստացույցերն էին՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ էին արտահայտվել ու հրաժարվել մասնակցել այդ ակցիաներին։