Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Պաշտոնական
17:22, 07 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և
Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների»
հրապարակում: