Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին․ Կարևորվել է մաքսային և հարկային բարեփոխումներին բրիտանական հիմնադրամի աջակցությունը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին․ Կարևորվել է մաքսային և հարկային բարեփոխումներին բրիտանական հիմնադրամի աջակցությունը
Պաշտոնական
12:11, 08 сентябрь 2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի
և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային
և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ
համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության
կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ
իրականացված աշխատանքները։

Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ
կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային
և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման,
արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների
կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։

Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ
տնտեսության վրա:

Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ
հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։