Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան. հայտնի է օրակարգը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան. հայտնի է օրակարգը
Պաշտոնական
14:26, 08 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաեւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: