Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են
Պաշտոնական
16:24, 01 март 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,-ասված է աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։