Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել
Պաշտոնական
14:43, 10 сентябрь 2021
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր: